ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խելքին աշեցեք

Խելքին աշեցեք
11.12.2025 | 14:38

Փաշինյանը ոչ վաղ անցյալում կոկորդ էր պատռում, թե «Արևմտյան Ադրբեջանը» ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների հետ կապ չունի, Ալիևը դրա մասին խոսում է իր ներքին լսարանի համար, գծում էր Հայաստանի արևելյան սահմանները Սյունիքով ու Տավուշով և այլն:

Երեկ էլ հանկարծ որոշել է «Արևմտյան Ադրբեջանը» «баш на баш» փոխանակել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հետ: Այսինքն, իրականություն էր այն, որ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները բոլորովին էլ ներքին օգտագործման համար չէին, որ դրանք ուղիղ պահանջ էն Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իշխանությունը պահելու դիմաց:

Ամեն սուտ մի օր բացահայտվում է, բայց անպատիժ թողնել չի կարելի: Մեր ժողովուրդը պարտավոր է հասկանալ և ընդունել ի գիտություն, որ Փաշինյանի ոչ մի արարք ու գործողություն չի բխում մեր համընդհանուր շահերից՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ շրջանում ենք ապրում, ինչ ապրուստ ունենք կամ ինչ կրթություն ենք ստացել:

Ալիևը հասկանում է, որ քանի Նիկոլը կա, արցախցիների վերադարձն իրատեսական չէ, բայց «Արևմտյան Ադրբեջանը» պահանջում է: Էլ ի՞նչը փոխանակի, եթե Նիկոլը պատրաստ է, իր իշխանությունը պահելու համար, մի քանի հարյուր հազար ադրբեջանցի բերել Հայաստան:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ

class="footer-right"> .